Ադրբեջանում օգտագործման ենթակա ընդամենը 2․7 մլրդ խմ ջուր է մնացել![]() 16 հուլիսի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում օգտագործման ենթակա ջրային պաշարները 2․7 մլրդ խմ են, այդ երկրի ջրամբարներում ներկայումս 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6 մլրդ խմ-ն օգտագործման ենթակա չէ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Այս տարի ջրային պաշարների հետ կապված շատ լարված իրավիճակ է։ 20․5 խմ ընդհանուր ծավալով ջրամբարներում այս պահին 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6-ը՝ օգտագործման ենթակա չէ»,- հայտարարել է նա։ Ըստ նրա՝ ջրի դեֆիցիտը կապված է կլիմայական փոփոխությունների, միջին ջերմաստիճանի բարձրացման, գետերի ջրի և հարևան երկրներից եկող ջրային պաշարների նվազման և մի շարք այլ հանգամանքների հետ։ Մուստաֆաևը նաև հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այդ գործընթացի կառավարման համար։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կուր գետի ցամաքելու պատճառով Ադրբեջանը ջրային ռեսուրսների լուրջ խնդիր ունի։ Երկրում ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի խնդիր կա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |