Մարզպետ․ Հակառակորդի վնասած տները կվերականգնվեն, որոշների փոխարեն նորերը կկառուցվեն16 հուլիսի 2020 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիս 16-ի գիշերվանից ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի սահմանապահ գյուղերի հրետակոծությունը, հիմնանակում թիրախավորվել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղքաը։ Վնասվել է 10-ից ավելի առանձնատուն, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծ, որի վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Քաղաքացիական բնակչությունը հրետակոծության ընթացքում հիմնականում գտնվել է ապաստարաններում և նկուղներում։ Տուժածներ չկան։ Նրա խոսքով՝ այժմ հարաբերական անդորր է, իսկ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը։ «Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղպաշտպանության բոլոր ուղղություններով և մեր բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարվել է ներքին մոբիլիզացիա, մասնավորապես՝ պատսպարման առումով... Առավոտ շուտ ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Վաղվանից պետք է սկսենք այդ տների վերականգնաման աշխատանքները։ Որոնք հնարավոր չի լինի վերականգնել, նորը կկառուցվի։ Այս պահի դրությամբ ունենք հաշվառած 30 բնակարան կամ առանձնատուն»,- ասել է մարզպետը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել, այնուհետև սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, հրետակոծության է ենթարկել նաև Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |