Միրզոյան․ Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ճչացող խախտում են![]() 16 հուլիսի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի բախումներին, փոխանցում է Aysor.am-ը։ «Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձ, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցած: Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով և գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը: Մենք տեսանք, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա», - նշել է Միրզոյանը: Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիա է իրականացրել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |