Սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի մասին է հայտնի![]() 16 հուլիսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Տավուշի ուղղությամբ մարտերի ընթացքում մահացել է 1996 թվականին ծնված զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն, որը Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղից էր։ Գյուղապետը հաստատել է համագյուղացու մահվան լուրը։ Այս մասին սոցցանցերում գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվականի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը։ Զինծառայողի մահվան մասին պաշտոնապես չի հայտարարվել, թեև հուլիսի 16-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ խոսնակը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ ադրբեջանական կողմն ունի զոհեր և խոստացել է ավելի ուշ հայտնել մանրամասներ։ Razm.info-ն գրում է, որ ադրբեջանական սոցցանցերի ուսումնասիրությունից հայտնի է, որ Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն պայմանագրային զինծառայող է և սպանվել է հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ մարտերի ընթացքում։ Ժամը 17:35-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի սպանվելու մասին տեղեկությունը։ Հայկական կողմը հայտարարել է, որ հուլիսի 16-ի գիշերը ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և 100-հոգանոց դիվերսիայի փորձ է արել՝ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |