Ադրբեջանի կրթության գիտության նախարարը՝ ԱԳՆ ղեկավար16 հուլիսի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Էլմար Մամեդյարովը, նրա փոխարեն նշանակվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ջեհյուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է Turan.az-ը։ Հայտնի է, որ նա ծնվել է 1973-ին, ունի տնտեսագետի և իրավաբանի կրթություն։ ԿԳ նախարար էր նշանակվել 2013-ից։ Հուլիսի 15-ին Ալիևը կոշտ քննադատել էր Մամեդյարովի գլխավորությամբ ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։ «ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել էր Ալիևը։ Նա նաև բողոքել էր, որ Մամեդյարովն աշխատում է տանից։ Արտգործնախարարի պաշտոնը Մամեդյարովը զբաղեցնում էր 2004 թվականից։ Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ դեսպան. Աշխատելու ենք, որ ՀՀ-ն ավելի մոտ գտնվի Եվրոպային Նա նշել է, որ համագործակցության շրջանակներում կարևոր բարեփոխումներ են նախաձեռնել Թուրքիայում մեկնարկել են ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա Փաշինյան․ Եթե ժողովուրդն ուզի իշխանափոխություն անել, կանի «Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա», - ասել է նա Միրզոյանը Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ խոսել է ԵՄ հետ գործակցության խորացման հարցերի շուրջ Նրանք անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման հարցերին |