Հովհաննիսյան․ Կամավորական խմբերով ու ավտոերթերով Տավուշ մի մեկնեք, կարող եք խանգարել ԶՈւ-ին![]() 16 հուլիսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հորդորել է բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը, ինչպես նաև ավտոերթեր չկազմակերպել դեպի այդ մարզ: Այդ մասին հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ «Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»,- ասել է նա։ Ավելի վաղ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական զինված ուժերն այս պահի դրությամբ չունեն կամավորների օգնության կարիք և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրը։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100-հոգանոց դիվերսիայի փորձ է իրականացրել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չունի ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |