Կոնգրեսական․ Ադրբեջանը պետք է դադարեցնի հայերի դեմ շարունակական բռնությունը![]() 16 հուլիսի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվող բռնությունը պետք է դադարեցվի, Twitter-ում իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ «Իմ մտքերն այս բռնությունից տառապող անմեղ հայերի հետ են: Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական բռնությունը պետք է ավարտվի: Ահա թե ինչու ամեն տարի կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչը հնարավորություն է տալիս շարունակել այն ագրեսիան»,- գրել է կոնգրեսականը։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |