ՊՆ․ Հակառակորդը sms-ի միջոցով ապատեղեկատվություն է տարածում![]() 17 հուլիսի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ի վաղ առավոտից Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ sms-հաղորդագրություն ուղղարկելով, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի: Հաղորդագրության բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում: «Այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական կեղծ ապատեղեկատվությունն է: Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին:»,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը։ Facebook-ում screenshot-ներ են տարածվում, որոնցում երևում է, որ Mil.am կեղծ հասցեից սահմանի իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություններ են ուղարկվել հայկական հեռախոսահամարներին։ Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |