Քարդաշյան․ Ադրբեջանը սպառնում է հարվածել ՀԱԷԿ-ին, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը![]() 17 հուլիսի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Չնայած շարունակվող համաշխարհային համաճարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատաճառի հարձակվելով Հայաստանի վրա։ Այս մասին Instagram-ում գրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ խնդրելով աջակիցներին՝ իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին։ Քարդաշյանն արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և Ադրբեջանը հիմա էլ սպառնում է հարվածել ՀՀ ատոմակայանին։ Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաջորդ շաբաթ պաշտպանական հատկացումների օրինագիծը դնելու է քվեարկության, որի փոփոխություններով Ադրբեջանին չի տրվի ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի՝ կիրառելով քաղաքական ու դիվանագիտական միջոցներ՝ կանխելու համար լարվածության հետագա սրումը և մարդկային զոհերը: Իմ հայրենակիցների կողքին եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանային լարվածությանը: Կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումներն առանց այդ էլ համավարակի արդեն իսկ դժվարին պայմաններում»,- նշել է Քարդաշյանը: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |