Ֆրանսիացի պատգամավորներ․ Ընդդեմ Ադրբեջանի` սատարել ՀՀ-ին, նշանակում է սատարել կյանքի իրավունքը![]() 17 հուլիսի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական բախումների վերսկսումն Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի կողմից վարվող լարվածության սրման ռազմավարության ուղղակի հետևանք է, հայտարարել են Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորները՝ նշելով, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին նշանակում է սատարել ապրելու իրավունքը: Այդ մասին փոխանցում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Հայտարարությունը ստորագրել են սենատորներ Բեռնար Ֆուրնիեն, Միշել Ամիելը և պատգամավորներ Դանիել Կազարյանը, Ֆրանսուա Պուպպոնին, Ֆրանսուա-Միշել Լամբերը, Գիյոմ Կասբարյանը, Գի Տեսիեն, Ժան-Միշել Միսը, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնը, Սոնիա Կրիմին և Վալերի Բուայեն։ Նրանք կոչ են արել Ֆրանսիային նախաձեռնել իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։ Քաղգործիչները խորը մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի առիթով և նշել, որ պատերազմը հարմար միջոց է Ադրբեջանի համար՝ շեղելու սեփական ժողովրդին իր իսկ պարտադրած ստորացումներից։ «Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկմամբ, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը»,- նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ իրավիճակն ավելի է բարդացել ՀՀ-ում հեղափոխությունից հետո։ Խորհրդարանականների խոսքով՝ Հայաստանի տարածքը թիրախավորող ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը զուտ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար՝ տարածաշրջանում հայկական ներկայությունը վերացնելու։ Հայտարարության մեջ քննադատվել է նաև Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող կոչերը։ «Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ»,- նշում են խորհրդարանականները։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |