Թանկյան․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է![]() 17 հուլիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանը ողջամիտ ղեկավարության և խաղաղության հնարավորություն ունենա։ Այս մասին Instagram-ում գրել է երաժիշտ Սերժ Թանկյանը։ «Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը ժառանգություն է ստացել իր հայրիկ Հեյդարից և իր կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանում ժողովրդավարություն չկա: Մենք երբեք ականատես չենք լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարություն և սեփական ճակատագիրը տնօրինելու խոսքի իրավունք: Ժամանակն է՝ Ադրբեջանում տեղի ունենա խաղաղ հեղափոխություն, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանն ունենա ողջամիտ ղեկավարություն և, հուսով եմ, նաև խաղաղություն», - ասել է Թանկյանը: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |