Թուրքիայի ՊՆ․ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա17 հուլիսի 2020 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար, փոխանցում է Al Monitor-ը։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ «ուշադրությամբ հետևում է» սահմանային զարգացումներին և կապի մեջ է ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ «Ադրբեջանաբնակ թուրքի ցավը մեր ցավն է։ Ուզում ենք ձեզ ասել, որ ցանկացած դժվարություն, որ դուք զգում եք այնտեղ (Ադրբեջանում), մենք էլ շատ խորությամբ զգում ենք այստեղ (Թուրքիայում)։ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ սատարում է Ադրբեջանին, իսկ հայկական կողմը «ագրեսոր է»։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |