Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող Moderna-ի ակցիաներն աճել են 17%-ով17 հուլիսի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող Moderna ընկերության ակցիաները հուլիսի 14-ին աճել են 17%-ով, երբ հրապարակվել են պատվաստանյութի կլինիկական առաջին փորձարկումների արդյունքները, փոխանցում է «Վեդոմոստին»: Սա հազվագյուտ դեպք է, երբ ընկերության ակցիաները բարձրանում են մի տեղեկությունից հետո, որը փաստացի նորություն չէ։ Հուլիսի 14-ին հայտարարվել էր, որ ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը։ Փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ կորոնավիրուսի հակամարմինների սինթեզ է խթանվել, և փորձարկման 67-րդ օրը նրանց մոտ հակամարմինների քանակը 2-4 անգամ գերազանցել է հիվանդությունը բնական ճանապարհով հաղթահարածների հակամարմինների քանակին: Moderna-ի պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին փուլը սկսվել է մարտի կեսերին։ ԶԼՄ-ների ուշադրությունն այդ ժամանակ ևս բևեռված էր ընկերության վրա․ նրանք աշխարհում առաջինն էին, որ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկում էին անում մարդկանց վրա։ Ապրիլի վերջին ընկերությունը փորձարկումների առաջին արդյունքը ներկայացրել է ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վերահսկողության կենտրոնին՝ թուլտվություն խնդրելով կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի համար։ Մայիսի 18-ի Moderna-ն ներկայացրել է պատվաստանյութի առաջին փորձարկման արդյունքների մասին տեղեկություններ, հայտարարվել էր, որ պատվաստանյութի շնորհիվ մարդու մարմնում հակամարմիններ են հայտնվում։ Ֆոնդային շուկաները բուռն էին արձագանքել հայտարարությանը և Moderna-ն NASDAQ-ում հենց նույն օրը հասել էր իր պատմական պիկին՝ $82,2-ի այդպիսով 4 ամսում 4 անգամ թանկանալով։ Moderna ընկերության հիմնադիրն ու ղեկավարը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ինքն անձամբ բանակցություններ է վարում ընկերության ներկայացուցչի հետ՝ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են |