Գարիկ Մարտիրոսյան․ Մի հրահրեք հայկական բանակին![]() 17 հուլիսի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեմ ցանկացած հարված հետ կմղվի, այդպես եղել է և կլինի միշտ, իսկ խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է, Instagram-ի իր էջում գրել է ռուսաստանաբնակ հայ հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը։ «Մի հրահրեք հայկական բանակին։ Դադարեցրե’ք մտացածին ապատեղեկատվությունը «հայկական ագրեսիայի» մասին»,- գրել է նա։ Մարտիրոսյանն ասել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում ՀՀ-ի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու նշել, որ Տավուշն իր նախնիների ծննդավայրն է։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |