Վիվա-ՄՏՍ․ Ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ![]() 17 հուլիսի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին հաղորդագրությամբ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ, հայտնում է բջջային կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը։ Ըստ օպերատորի՝ հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում՝ հուլիսի 17-ի առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը։ Վիվա-ՄՏՍ-ը, հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությունը, նշում է, որ դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է: «Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»,-հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից։ Ավելի վաղ ՀՀ-ում մի շարք քաղաքացիների հայ-ադրբեջանական սահմանային դրության վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ էին ուղարկվել։ ՀՀ ՊՆ-ն հորդորում է սահմանային իրավիճակի մասին տեղեկանալ միայն պաշտոնական աղբյուրներից։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |