Թուրք պաշտոնյա․ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը միշտ Ադրբեջանի տրամադրության տակ է17 հուլիսի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով, զինամթերքով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և այլն, ինչպես նաև փորձով և հմտություններով։ Այս մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին։ Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ հայտարարելով, որ նրանց կողքին է «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Դեռ հուլիսի սկզբին Զաքիր Հասանովը հայտարարել էր Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Գործարքը հնարավոր է լինի հարվածային Bayraktar TB2-ների կամ Anka-S-երի շուրջ: Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ Anka-S-ը նույնպես հարվածային անօդաչու է, որի գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում 200 կմ է, առավելագույն արագությունը 217 կմ/ժամ է, թռիչքի առավելագույն տևողությունը 24-32 ժամ է։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 200 կգ է։ «Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |