Ռուսաստանի բանակում հանկարծակի և խոշոր ստուգումներ են հայտարարվել![]() 17 հուլիսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի որոշմամբ ռուսական զինված ուժերի՝ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, կենտրոնական ենթակայության առանձին ստորաբաժանումներում, Օդադեսանտային զորքերում, Հյուսիսային և Խաղօվկիանոսային նավատորմերում հայտարարվել են անսպասելի խոշոր ստուգումներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։ Միջոցառման նպատակն է Ռուսաստանի հարավ-արևմուտքում առկա ահաբեկչական բնույթի վտանգից երկրի անվտանգությունն ապահովելու զինված ուժերի հնարավությունները գնահատելը, ինչպես նաև սեպտեմբերին մեկնարկող «Կովկաս-2020» զորավարժությանը պատրաստվելը։ Ստուգումների ընթացքում նախատեսվում է անկացնել 56 մարտավարական զորավարրժություն։ Մասնակցելու է 150 հազար զինծառայող, ներգրավվելու է 27 հազար միավոր զինտեխնիկա և սպառազինություն, 414 ավիացիոն միջոց, 106 նավ։ Վարժանքներն անցկացվելու են 35 դաշտային և 17 ծովային զորավարժարանում։ Նման հանկարծակի և մասշտաբային ստուգումները նորություն չեն ռուսական զինված ուժերի համար։ Պարբերաբար զննվում է տարբեր ստորաբաժանումների կամ ռազմական շրջանների մարտական պատրաստության աստիճանը։ Հարավային ռազմական շրջանի կազմում է մտնում նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |