ՀՊՏՀ նորընտիր ռեկտորի գիտկոչումն անվավեր է ճանաչվել17 հուլիսի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր է ճանաչվել։ Այդ որոշումը հրապարակվել է ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։ Հատուկ մասնագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։ Մինչ 2019 թվականի օգոստոսին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելը Գալոյանը ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր։ 2020-ի հունիսին նա դիմել էր նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար, որպեսզի մասնակցի ռեկտորի մրցույթին։ Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։ Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր |