Մամեդյարով․ Պաշտոնը մարդու համար հավերժ չէ, տանը նստած եմ![]() 17 հուլիսի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնը մարդու համար հավերժական չէ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից ազատված Էլմար Մամեդյարովը, փոխանցում է Vest.az-ը։ «Ընդամենը երկու օր առաջ եմ ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատվել։ Տանը նստած եմ։ Ապագայի հետ կապված որևէ որոշում չունեմ»,- ասել է նա՝ խոստանալով, որ նման որոշման դեպքում ապայման կտեղեկացնի։ Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը կտրուկ քննադատել էր երկրի ԱԳՆ աշխատանքը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերի ու վերջին ամիսների հետ կապված։ Ալիևը նաև բողոքել էր, որ Մամեդյարովը տնից է աշխատում։ Հուլիսի 16-ին Մամեդյարովն ազատվել էր երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել էր Ջեհյուն Բայրամովը: Արտգործնախարարի պաշտոնը Մամեդյարովը զբաղեցնում էր 2004 թվականից։ Ընթերցեք նաև․ Մամեդյարովի գլխավերևում սև ամպեր են կուտակվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |