Օհանյան․ Բժիշկները պայքարում են վիրավոր զինվորներից մեկի կյանքի համար17 հուլիսի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Հանրապետության առաջատար բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին Azatutyun.am-ին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ Նա տեղեկացրել է, որ վիրավորված 36 զինծառայողից 26-ը շատ արագ դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել շարք։ 10-ը բուժում է ստանում։ 2 սպա բուժվում է այրվածքաբանական կենտրոնում, մյուսները՝ պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կենտրոնական զինվորական հոսպիտալում են: «4 հոգի ունենք ծանր-կայուն վիճակում, բայց դրական դիամիկա ենք նկատում արդեն, մնացածը միջին ծանրության են, վստահ եմ՝ կարճ ժամանակ հետո կավարտեն իրենց բուժումը և կվերադառնան շարք»,- ասել է գնդապետը։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, շուրջ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ դիրքը» և ետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ին իրավիճակը հարաբերական հանգիստ է Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |