Հնդկաստանի ԱԳՆ․ ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնարկել քայլեր` սահմանային խաղաղության պահպանման համար![]() 17 հուլիսի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավայը, փոխանցում է News 18 India-ն։։ «Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր քայլերը` սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող իրավիճակով։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |