Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Մեծամորին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը![]() 17 հուլիսի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրուցել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ, ում ներկայացրել է Տավուշում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների եւ մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը: Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը և հավելել է, որ հայկական կողմը շարունակելու է գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, շուրջ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ դիրքը» և ետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ին իրավիճակը հարաբերական հանգիստ է ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |