Մոսկվայի որոշ շուկաների ադրբեջանցի տերերն արգելել են հայկական միրգ-բանջարեղենի վաճառքը![]() 18 հուլիսի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ Food City-ում, արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Այդ շուկաները պատկանում են ադրբեջանցի միլիարդատերեր Իլհամ Ռահիմովին և Հոդու Նիսանովին, փոխանցում է Haqqin.az-ը։ Ադրբեջանցի գործարարների՝ հայկական ծագմամբ կամ ՀՀ-ի հետ կապ ունեցող արտադրանքների վրա դրված արգելիքի բոյկոտը խրախուսել են նաև շուկայի մյուս՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները։ Արդյունքում մի քանի տոննա հայկական կեռաս և ծիրան մնացել է մեքենաներում։ Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երկու ադրբեջանցի հայկական ծիրան էին ճխլում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |