Երևանում երթևեկության առավելագույն արագությունը դարձել է 60 կմ/ժ

Երևանում երթևեկության առավելագույն արագությունը դարձել է 60 կմ/ժ

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ է դարձել։

Ուժի մեջ է մտել ոստիկանության կողմից հուլիսի 7-ին հայտարարված փոփոխությունը, ըստ որի, մասնավորապես, Իսակովի, Սարալանջի, Մյասնիկյան պողոտաների, Թբիլիսյան խճուղու, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցների, Աշտարակի խճուղում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ն է։

Ոստիկանությունից նշել են, որ փոփոխությունն արվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով: Ավելի ուշ, սակայն, հայտարարվել էր, որ 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---