ՊԲ․ Արցախում դրությունը կայուն է

ՊԲ․ Արցախում դրությունը կայուն է

PanARMENIAN.Net - Արցախի շփման գծում հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը պահպանվել է՝ չնայած առանձին հատվածներում հակառակորդը շարունակել է հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակից։

Հարաբերական կայուն իրավիճակը պահպանվում է նաև հուլիսի 18-ի կեսօրի դրությամբ։

Առավոտյան՝ ժամը 06:38-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---