Մոսկվայաբնակ հայերը հերթ են կանգնել ու գնում են շուկաներ չմտած հայկական ծիրանը![]() 18 հուլիսի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայաբնակ հայերը հերթ են կանգնել ու գնում են ադրբեջանցի գործարարներին պատկանող խոշոր շուկաներ չմտած հայկական ծիրանը, ֆեյսբուքյան իր էջում իրավիճակի մասին կիսվել է օգտատերերից Էդգար Համբարձումյանը։ Տեսանյութում երևում է, որ քանի տասնյակ հայեր սպասում են ծիրան գնելու իրենց հերթին, կադրում երևում են մի քանի մեծ բեռնատարներ, նշվում է, որ որոշները դեռ կմիանան։ Օգտատերը մոտ երկու ժամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է «Բուխտա» առևտրի կենտրոնի տարածքում ծիրանի վաճառքի ընթացքը։ Ըստ նրա՝ արդեն 3 մեքենա դատարկվել է, մեկը նոր է եկել, բայց հավաքված մարդիկ հերթ են կանգնել, ծիրանի պակաս կա։
Որոշ հայեր նշում են, որ եկել են գնելու ծիրանի մեծ խմբաքանակ՝ իրենց մարզեր տանելու համար։ Մի քանի ժամ հերթի մեջ կանգնած մոսկվայաբնակ հայերի համար այնտեղ խմելու ջուր և ուտելիք էլ կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ «Ֆուդ Սիթիում», արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Այդ շուկաները պատկանում են ադրբեջանցի միլիարդատերեր Իլհամ Ռահիմովին և Հոդու Նիսանովին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |