Covid-19-ով վարակված Այշվարիա Ռայը հոսպիտալացվել է

Covid-19-ով վարակված Այշվարիա Ռայը հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Հնդիկ դերասանուհի, նախկին «Միսս Աշխարհ» Այշվարիա Ռայն իր 8-ամյա դստեր հետ հոսպիտացվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրա ամուսին Բաչան Աբհիշեկը և սկեսրայրը՝ Ամիթաբհ Բաչանը, որոնք նույնպես հայտնի դերասաններ են, հոսպիտացվել էին դեռ հուլիսի 12-ին։ Դերասանուհու սկեսուրի՝ Ջայա Բաչանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։

Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվն անցել է 14 մլն-ը, որոնցից 1,039,084-ը Հնդկաստանում են։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---