Փաշինյան․ Հրադադարի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ է պետք![]() 18 հուլիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Պետք է դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և ստեղծել դրա պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին։ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի»,- նշել է վարչապետը։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |