Իրանում գլխատվել է լրտեսության ու գեներալ Սոլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ փոխանցելու համար մեղադրվողը![]() 20 հուլիսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները գլխատել են հետախուզության մեջ մեղադրվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության լրտեսի, որը տվյալներ է փոխանցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 2020-ի հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Մահմուդ Մուսավի Մաջիդը, ով նաև մեղադրվում էր իսրայելական «Մոսադի» համար լրտեսության մեջ, գլխատվել է հուլիսի 20-ի առավոտյան։ Նրա դեմ գործը սկսվել է դեռ Սոլեյմանիի մահից առաջ և բարձրաստիճան զինվորականի դեմ ԱՄՆ գործողություններին կապված չէր։ Սոլեյմանիի մահից որոշ ժամանակ անց Իրանը հրթիռային հարված էր հասցրել իրաքյան բազային, որտեղ ԱՄՆ զինվորականներ էին։ Հարվածի արդյունքում ԱՄՆ-ն բազմաթիվ զոհեր ունեցավ։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |