Bloomberg. Ապրիլին ռուս միլիարդատերեր, պաշտոնյաներ կամավոր պատվաստվել են Covid-19-ի դեմ20 հուլիսի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի ապրիլից Ռուսաստանի քաղաքական և գործարար էլիտայի ներկայացուցիչները Գամալեայի անվան միկրոլոգիայի և էպիդեմիոլոգիայի հետազոտական ազգային կենտրոնի մշակած Covid-19-ի փորձնական պատվաստանյութ են ստացել։ Այս մասին, սեփական տարբեր աղբյուրների վրա հղում անելով գրում է Bloomberg գործակալությունը։ Պատվաստվել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում տարբեր ընկերությունների ղեկավար անձինք (օրինակ` «ՌՈւՍԱԼ» ընկերության) են, միլիարդատերեր, պաշտոնյաներ։ Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել պատվաստվողները։ Թեև նրանց արդյունքները կենտրոնն ուսումնասիրել է, պաշտոնական հետազոտություններում չեն ընդգրկվել։ Գործակալության հետ զրույցում պատվաստվածներից մեկը հայտնել է, որ իր մոտ կողմնակի ազդեցություն չի եղել, նա պատվաստվել է «նորմալ կյանքով ապրելու համար»։ Այլ պատվաստվածներ պատմել են ջերմության բարձրացման և մկանային ցավեր ունենալու մասին։ Պատվաստանյութը եղել է անվճար, բոլորը ստորագրել են փաստաթղթեր, որ տեղյակ են հնարավոր ռիսկերից։ Հուլիսին այս պատվաստանյութն ավարտում է լաբորատորիական փորձարկումները։ Շուտով կսկսվի փորձարկումների հաջորդ փուլը։ Աշխարհում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 14,508,352 է, որոնցից 770,311-ը՝ Ռուսաստանում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |