3 օրում մոտ 13 մլն դրամի նվիրատվություն՝ «1000 դրամի» հիմնադրամին![]() 20 հուլիսի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ է գրանցվել, հայտնում է դրաֆեյսբուքյան էջը։ Հուլիսի 17-ից 20-ը հիմնադրամին է փոխանցվել մոտ 13,000,000 դրամ, մոտ 20 երկրից կատարվել է 300-ից ավելի նվիրաբերություն։ Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ փողը փոխանցելով հիմնադրամին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։ Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |