IRI․ ՀՀ-ում 30 տարեկանից մեծերն ավելի մտահոգ են Covid-19-ով վարակվելով, քան 18-ից 29-ը20 հուլիսի 2020 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute) հունիսի 18-ից 25-ը հետազոտել է ՀՀ բնակչության հանրային կարծիքը՝ կապված կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի նկատմամբ նրանց վերաբերմունքի հետ։ Հարցմանը մասնակցել է 1517 մարդ, որոնցից 351-ը՝ 18-29 տարեկան, 560-ը՝ 30-49 տարեկան, 606-ը՝ 50-ից բարձր։ Հարցվածներից 693-ը տղամարդ է, 824-ը՝ կին։ Հարցվածների 64%-ը խիստ անհանգստացած է, որ ինքը, իր ընտանիքի անդամներից կամ ծանոթներից մեկը կվարակվի կորոնավիրուսով, ինչ-որ չափով անհանգստացած է 21%-ը։ Ընդհանրապես մտահոգված չէ հարցվածների 9%-ը, ինչ-որ չափով մտահոգված է 6%-ը։ 46%-ը քիչ է անգանգստացած կամ ընդհանրապես անհանգստացած չէ, որովհետև պահում է բոլոր կանխարգելիչ միջոցները։ 18%-ն անտարբեր է, քանի որ կարծում է` վիրուսը գոյություն չունի և սա դավադրություն է։ 15%-ը ռիսկ չի տեսնում, 8%-ը մտածում է, որ սա սովորական գրիպի նման հիվանդությունը է։ 6%-ը մտահոգ չէ, որովհետև անձամբ ոչ մի վարակվածի չի ճանաչում, և 2%-ն անտարբեր է, քանի որ արդեն վարակվել է։ 2%-ը կարծում է, որ բոլորն էլ մի օր վարակվելու են։ 30-ից 49 տարեկան և 50 և ավելի մեծ տարիքով անձինք ավելի մտահոգ են վարակվելու մտքով, քան 18-29 տարեկանները։ Հարցվածներից Երևանում 49%-ն անձամբ ճանաչում է վարակվածի, 51%-ը՝ ոչ։ Գյուղական համայքներում միայն 28%-ն ունի վարակված ծանոթ, իսկ այլ քաղաքներում՝ 35%-ը։ Հարցվածների 71%-ը խիստ մտահոգ է, որ վիրուսն ազդելու է տնտեսության վրա, 19 տոկոսն ինչ-որ չափով է մտահոգ։ 30-ից 49 տարեկան և 50 և ավելի մեծ տարիքով անձինք ավելի մտահոգ են տնտեսության վատթարացման մտքով, քան 18-29 տարեկանները։ Հարցվածների 97%-ը կրում է դիմակ, 90%-ը խուսափում է հանրային կուտակումներից, 90%-ը` իր հետ չապրող մարդկանց հետ մտերմիկ շփումներից, 85%-ը խուսափում է վայրերից, որտեղ սոցիալական հեռավորություն պահելն անհնար է, 84%-ն ավելի շատ է լվացել ձեռքերը, 2%-ն օգտագործել է ձեռքն ախտահանող միջոց, 1%-ն օգտագործել է ձեռնոցներ, 1%-ն այլ միջոցներ է ձեռնարկել, 1%-ը նշվածներից ոչ մեկը չի արել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |