ՀՀ-ում 74%-ը համակարծիք է՝ Covid-19-ի դեմ պայքարը հանրության և գործադիրի համատեղ պարտականությունն է21 հուլիսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute) հունիսի 18-ից 25-ը հետազոտել է ՀՀ բնակչության հանրային կարծիքը՝ կապված կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի վերաբերյալ։ Հարցվածների 19%-ն ակնկալում է, որ նորմալ կյանքին վերադառնալ կլինի ավելի քան մեկ տարուց, 29%-ը՝ 6 ամսվա ընթացքում․ 17%-ը՝ մեկ տարվա ընթացքում, 26%-ը՝ չգիտի, 9%-ը կարծում է՝ անհապաղ։ Հարցմանը մասնակցել է 1517 մարդ, որոնցից 351-ը՝ 18-29 տարեկան, 560-ը՝ 30-49, 606-ը՝ 50-ից բարձր։ Հարցվածներից 693-ը տղամարդ է, 824-ը՝ կին։ 74%-ը համակարծիք է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը հանրության և կառավարության համատեղ պարտականությունն է, 23%-ի կարծիքով՝ մարդու անձնական պարտականությունն է պաշտպանել իրեն և շրջապատին կորոնավիրուսից, 3%-ը կարծում է, որ կառավարության պարտականությունն է՝ պաշտպանել հանրությանը կորոնավիրուսից։ Վարակի հետ կապված կառավարության որոշումների մասին տեղեկություն ստանալու լավագույն հարթակը հարցվածների 22%-ի կարծիքով վարչապետի ֆեյսբուքյան էջն է, 15%-ի կարծիքով՝ փողոցում բարձրախոսերով արվող հայտարարությունները, 13%-ի՝ սոցիալական մեդիան, 11%-ի՝ վահանակների վրա ցուցադրվող տեսանյութ-գովազդները, ևս 11%-ի՝ առողջապահության մասնագետների հետ հարցազրույցները, 10%-ի՝ օրական ճեպազրույցները և մամուլի ասուլիսները, հեռուսատատեսությունը՝ 2%-ի կարծիքով, թեժ գծերը՝ 2%-ի կարծիքով, կայքերը՝ 2%-ի, հեռախոսային հավելվածները՝ 1%-ի։ Կառավորության ինֆորմացիոն քաղաքականությունից գոհ է ընդհանուր հարցվածների 54 տոկոսը (որոնցից բարձրագույն կրթություն ունի 49%-ը), ինչ-որ չափով գոհ է 27%-ը, 6%-ը խիստ դժգոհ է, 9%-ն ինչ-որ չափով գոհ չէ։ Հարցվածների 48%-ն ամեն օր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում հանդիպում է մոլորեցնող կամ ապակողմնորոշող թեմատիկ ինֆորմացիայի։ Տեղեկատվության առումով հարցվածներն ամենաշատը վստահում են պարետատանը (57%), առողջապահական ոլորտի մասնագետներին (50%), ընկերներին կամ ընտանքին (41%), ԱՀԿ-ին (35%)։ Կորոնավիրուսի հետևանքերը մեղմացնելու նպատակով կառավարության սոցիալական ծրագրերից գոհ է 45%-ը, ինչ-որ չափով գոհ է 24%-ը, խիստ դժգոհ է 13%-ը, ինչ-որ չափով դժգոհ է 13%-ը։ Հարցվածների մեծամասնությունը՝ 14%-ը, կարծում է, որ կառավարությունը կորոնավիրուսի ընթացքում և նաև հետո առավել ուշադրություն պետք է դարձնի առողջապահության ոլորտի և սարքավորումների առկայությանը։ Եվրոպական երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաօգտակարն են եղել Հայաստանին հարցվածների 14%-ի գնահատմամբ, Չինաստանը՝ 13%-ի, ԱՄՆ-ն՝ 11%-ի , Ռուսաստանը՝ 8%-ի, Վրաստանը՝ 7%-ի, ոչ մի երկիր՝ 3%-ի գնահատմամբ։ Չգիտի կամ չի ցանկացել պատասխանել 44%-ը։ Կարդացեք նաև՝ «IRI․ ՀՀ-ում 30 տարեկանից մեծերն ավելի մտահոգ են Covid-19-ով վարակվելով, քան 18-ից 29-ը» Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |