ՀՀ արտգործնախարարը՝ Ադրբեջանի մասին․ Մեծամորին հարվածելը սպառնալիք է սեփական ժողովրդի հանդեպ![]() 21 հուլիսի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում են, փաստացի սպառնալիք են սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին France-24-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,- ասել է նախարարը: Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |