Մնացականյան․ Թուրքիան փորձում է ապակայունությունը տեղափոխել Հրվ. Կովկաս![]() 21 հուլիսի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Աշխարհն ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ ականատես է լինում Թուրքիայի կողմից անկայունության այս գործոնը Հայաստանի տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս մասին France-24-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դա մտահոգում է Հայաստանին։ Նրա խոսքով՝ այս փորձը Թուրքիան ներկայացնում է Հարավային Կովկասում իր «պատմական առաքելության» լույսի ներքո․ «Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ:»: Մնացականյանի դիտարկմամբ՝ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա։ «Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս։ »,- պատասխանել է Մնացականյանը հարցին, թե արդյո՞ք մտահոգված է Թուրքիայի՝ արցախյան հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ։ Հուլիսի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն էր արել՝ հայ-ադրեբջանական սահմանին հուլիսի 12-ին սկսած մարտերի վերաբերյալ։ Թուրքիան նշել էր, որ Ադրբեջանի կողքին է վերջինիս «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Իսկ հուլիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է։ Հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»: Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |