Արտաշատում փորձել են նորածնին վաճառել 50,000 դրամով

Արտաշատում փորձել են նորածնին վաճառել 50,000 դրամով

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արտաշատի բաժնում նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Ոստիկանությունը հայտնում է, որ Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում պարզվել է, որ նա արտամուսնական կապից հղիանալուց հետո Արտաշատի ԲԿ-ի բժշկուհիներից մեկի հետ պայմանավորվել է ծննդաբերությունից հետո, նույն ԲԿ մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։

Ծննդաբերությունից հետո՝ հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50,000 դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---