Հակառակորդը կրկին հարձակվել է «Անվախ» դիրքի ուղղությամբ ու հետ շպրտվել. ՀՀ-ն կորուստներ չունի

Հակառակորդը կրկին հարձակվել է «Անվախ» դիրքի ուղղությամբ ու հետ շպրտվել. ՀՀ-ն կորուստներ չունի

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Հուլիսի լույս 16-ի գիշերն Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները մոտ 100 հոգով դիվերսիոն հարձակումն էին իրականացրել՝ սահմանապահ«Անվախ»դիրքը գրավելու նպատակով։ Այն գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել էին հակառակորդի դիվերսիոն փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չէր ունեցել ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---