Կալուգա-Երևան չարտեր՝ հուլիսի 27-ին

Կալուգա-Երևան չարտեր՝ հուլիսի 27-ին

PanARMENIAN.Net - Aircompany Armenia-ն հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը (RM 0754), փոխանցում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, ինչպես նաև` ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակված է ավիահաղորդակցությունը։ ՀՀ-ում ևս իրականացվում են մի քանի չվերթեր՝ երկիր վերադարձողների հետադարձը կազմակերպելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---