Հուլիսի 22-ի գիշերը սահմանին հարաբերական հանգիստ է եղել

Հուլիսի 22-ի գիշերը սահմանին հարաբերական հանգիստ է եղել

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին լույս 22-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 20 կրակոց: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ջիլի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակել է 1 անգամ, Այգեպարի՝ 2, Չափնիի 1, Պարույր Սևակի, Երասխի, Զանգակատան՝ 3 անգամ ընդհանուր:

ՊՆ խոսնակը հայտնել է նաև, որ հուլիսի 21-ի երեկոյան «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո լրահետախուզում* է կատարվում։

*Ստեղծված իրադրության մասին առկա կարևոր, բայց հակասական տվյալների ստուգում, ինչպես նաև հակառակորդի տեղադրության, գործողությունների և մտադրությունների մասին առավել լրիվ և հավաստի տվյալների ձեռքբերումը։

Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ։ Ըստ հայկական կողմի՝ ծուղակում մնացած ադրբեջանցի զինծառայողներ կան։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---