Հետազոտության․ Covid-19-ի դեմ իմունիտետը պահպանվում է նվազագույնը կես տարի22 հուլիսի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվածները դրա դեմ իմունիտետ են ունենում վարակվելուց հետո նվազագույնը 6 ամսվա ընթացքում, հայտարարել է Շվեդիայի հանրային առողջապահության գործակալությունը, փոխանցում է Forbes-ը։ Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրես Թեգնելայի պնդմամբ՝ կորոնավիրուսով վարակված բոլոր անձինք ունեն իմունիտետ՝ անկախ նրանից, նրանց մոտ հակամարմիններ ձևավորվել են, թե՝ ոչ։ Ըստ միջազգային հետազոտության՝ կորոնավիրուսի հակամարմինները մարդու մոտ կարող են վերանալ մի քանի ամսում, հատկապես նրանց, ովքեր վարակը թեթև են տարել։ Փորձին մասնակցածների 14%-ը երկու անգամ հակամարմինների ստուգում է անցել, առաջին անգամ դրանք հայտնաբերվել են, երկրորդ՝ ոչ։ Շվեդիան եվրոպական այն երկրներից է, որը վարակի դեմ որևէ հատուկ և խիստ միջոցառում չի իրականացրել։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական մեթոդը հիմնվում էր կոլեկտիվ իմունիտետի զարգացման վրա։ Հուլիսի կեսին, սակայն, երկրի գլխավոր համաճարակաբանը խոստովանել էր, որ զարմանալիորեն դանդաղ է ձևավորվում կոլեկտիվ իմունիտետ։ Շվեդիայում, Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով, հուլիսի 22-ին վարակակիրների թիվն անցել է 78,000-ը, մահացել է 5646 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |