Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև

Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև

PanARMENIAN.Net - Հայերը Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեմ, որի ընթացքում ընդհարվել են տեղի ադրբեջանցիների հետ, կան վիրավորներ, ֆեյսբուքյան իր էջում դեպքի մանրամասները ներկայացրել է «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիները հարվածել են հայ աղջիկներին ու նրանց մեքենաներին։

Բախումներից հետո ադրբեջանցիները տարածքը լքել են։

Հուլիսի 17-ին ադրբեջանցի ցուցարարները Լոնդոնում հարձակվել էին հայերի վրա, ցույցը ծեծկռտուքի էր վերածվել։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---