IPChain-ի ղեկավարությունը և Գարեգին Բ-ն քննարկել են բլոկչեյնի զարգացումը![]() 22 հուլիսի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան IPChain ասոցիացիայի ներկայացուցիչները և կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում բլոկչեյն ենթակառուցվածքի զարգացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը։ «Խոսել ենք երկրի տնտեսության զարգացման հետագծի փոփոխության հնարավորությունների, ռեսուրսային մոդելից մարդկային կապիտալի տնտեսություն անցում կատարելու մասին»,- ասել է IPChain-ի նախագահ Անդրեյ Կրիչևսկին։ Նրա խոսքով՝ Գարեգին Երկրորդն օրհնել է հայ գործընկերների հետ իրականացվող այն նախագծերը, որոնք ուղղված են ստեղծարար ոլորտների և մարդկային կապիտալի զարգացմանը։ «Մեզ համար շատ կարևոր է՝ Նորին Սրբությունը մտադիր է ամեն կերպ աջակցել նախագծերին, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը և դրանց արդյունքների տեխնոլոգիական պաշտպանությանը, որոնք ստեղծվել են ստեղծագործող մարդկանց ջանքերի և տաղանդի շնորհիվ։ Դա առաջին հերթին IPChain բլոկչեյն ենթակառուցվածքի հիման վրա զարգացող լուծումներն են»,- նշել է հանդիպմանը մասնակցած Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեևը։ Բլոկչեյնը տեղեկատվություն պարունակող անընդհատ հաջորդական բլոկների շղթա է: Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումներից է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |