Twitter-ն արգելել է QAnon դավադրապաշտական տեսության բովանդակությունը22 հուլիսի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Twitter-ը հայտարարել է, որ խիստ միջոցներ է ձեռնարկելու միկրոբլոգում QAnon դավադրության տեսության բովանդակցության դեմ, ընդհուպ մինչև օգտատերերի և կայքերի արգելափակում, փոխանցում է BBC-ն։ QAnon-ն ԱՄՆ-ում տարածված դավադրապաշտական տեսություն է, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերկացնելու է մանկահասակ երեխաների սեքսուալ շահագործման միջազգային սխեմա, որին ներգրավված են սատանային ծառայող Դեմոկրատական կուսակցության առաջնորդները և ամերիկյան հայտնիներ։ QAnon-ը սկիզբ է առել 2017-ի հոկտեմբերին 4chan ֆորումում։ Իր գրառումները Q ստորագրող օգտատերը պնդում էր, թե հատուկ հասանելիություն ունի անվտանգության գաղտնիք պարունակող տեղեկատվությանը, ինչպես նաև անմիջական մասնակցություն՝ գաղտնի հետաքննությանը։ Շատ արագ տեսությունն իր աջակիցներին է հավաքել և մեծ թափ առել տարբեր սոցցանցերում, այդ թվում՝ Twitter-ում։ Կորոնավիրուսի օրերին Q տեսության հետևորդները վարակի մասին բազմաթիվ դավադրապաշտական և կեղծ տեղեկություններ են տարածել։ Photo: Rick Loomis / Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |