Տավուշի մարտերում Ադրբեջանը 1-ին անգամ ուղղաթիռից կիրառել է Spike NLOS հրթիռներ22 հուլիսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ցուցադրել է տավուշյան մարտերից ադրբեջանական տեխնիկայից մնացած բեկորներ, որոնք համապատասխանում են իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին: Այս մասին գրում է Razm.info-ն։ Ըստ կայքի՝ առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:
2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել էր, որ դասեր են քաղել 2016-ի ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու համար կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը: Իսկ վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել էր լուսանկար, որոնցում Մի-17 ուղղաթիռի վրա կային ենթադրաբար Spike NLOS-ի համար նախատեսված կախոցներ: Միաժամանակ Ադրբեջանը երբևէ չի ցուցադրել այդ հրթիռները՝ տեղադրված ցամաքային հարթակների վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ցամաքային հարթակներով տարբերակներ չկան Ադրբեջանի զինանոցում, բայց խիստ հավանական է, որ 2020-ի հուլիսյան այս մարտերում Ադրբեջանն առաջին անգամ ուղղաթիռներից կիրառել է Spike NLOS հրթիռներ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |