«1000 դրամի» հիմնադրամ. Նպատակն ունենք գումար տալ նաև 1998-2002թթ. զոհվածների ընտանիքներին22 հուլիսի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նպատակ ունի փոխհատուցել 1998-2002 թվականներին զոհվածների ընտանիքներին։ Այս մասին Yerkir Media-ին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Նրա խոսքով՝ այս կապակցությամբ կայացվել է ռազմավարական որոշում՝ մոտ ապագայում կսկսվեն նաև այդ հատուցումները։ Տավուշյան բախումների ֆոնին կտրուկ աճել է հիմնադրամին արվող նվիրատվությունների թիվը․ հուլիսի 17-ից 21-ը նվիրաբերվել է 160,728,000 դրամ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։ Թեև հիմնադրամի հատուցումներն ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում էր կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |