Կորոնավիրուսի 24 նոր դեպք՝ Վրաստանում![]() 22 հուլիսի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 1073-ի, հատնում են այդ երկրում վարակի տարածումը կանխարգելող կենտրոնից։ Մայիսի 31-ից հետո սա Վրաստանում մեկ օրվա կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշն է։ Այն ժամանակ վարակակիրների թիվը 26 է եղել։ Հուլիսի 22-ի դրությամբ առողջացել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 907-ի։ Երկրում վիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 16 հոգի։ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն ունեցող երկրներից է։ Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ այդտեղ տասնյակ անգամով ավելի քիչ են վարակակիրները։ Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ Թուրքիայում 221,000-ից ավելի վարակի դեպք է գրանցվել, Իրանում՝ 278,000-ից ավելի, Ադրբեջանում վարակակիրների թիվն անցնում է 28,000-ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |