Լեւոն Արոնյանը բաց թողեց հաղթելու հնարավորությունը «Corus Chess-2009»-ի վերջին փուլում

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին, «Corus Chess-2009»-ի վերջին 13-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հոլանդացի շախմատիստ Յան Սմիթսի հետ: Նույն արդյունքը գրանցեց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը ԱՄՆ-ից Գատա Կամսկու հետ պարտիայում:



Եզրափակիչ փուլից առաջ առաջատարներ էին միանգամից վեց շախմատիստներ` Արոնյանը, Ռաջաբովը, Մովսեսյանը, Դոմինգեսը, Կարլսենը եւ Կարյակինը: Միայն հաղթանակը 13-րդ փուլում թույլ կտար Արոնյանին պահպանել «Corus Chess» գերմրցաշարի գործող չեմպիոնի տիտղոսը: Ոչ ոքիի դեպքում նա կարող էր հավակնել հաղթանակի պայմանով, որ որոշ պարտիաներում չի գրանցվի հավակնորդներից մեկի հաղթանակը:



Որոշիչ փուլում առաջատարներից միայն ուկրաինացի Կարյակինին հաջողվեց հաղթանակ տանել` 41-րդ քայլում նա կարողացավ կոտրել կուբացի Լեյներ Դոմինգեսի դիմադրությունը եւ նվաճել «Corus Chess-2009»-ի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղը կիսեցին երեքը` Արոնյանը, Մովսեսյանն ու ադրբեջանցի Ռաջաբովը:



13-րդ փուլի արդյունքները.

Գատա Կամսկի` ԱՄՆ-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-05:05

Մայքլ Ադամս` Անգլիա-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5

Լեյներ Դոմինգես` Կուբա-Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-0:1

Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-1:0

Յան Սմիթս` Հոլանդիա-Լեւոն Արոնյան` Հայաստան-0,5:0,5

Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-0,5:0,5

Վան Յուէ` Չինաստան-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-1:0:



Մրցաշարի վերջնական աղյուսակը.

Միավորներ.

Սերգեյ Կարյակին 8

Լեւոն Արոնյան 7,5

Սերգեյ Մովսեսյան 7,5

Թեյմուր Ռաջաբով 7,5

Լեյներ Դոմինգես 7

Մագնուս Կարլսեն 7

Գատա Կամսկի 6,5

Լյուկ Վան Վելի 6

Յան Սմիթս 6

Վան Յուէ 6

Վասիլի Իվանչուկ 5,5

Մայքլ Ադամս 5,5

Դանիել Սթելվագեն 5,5

Ալեքսանդր Մորոզեւիչ 5,5:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---