Սոցցանցերից օգտվում է Մոլորակի բնակչության կեսից ավելին![]() 22 հուլիսի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսին սոցցանցերի լսարանն աճել է մինչև 3․96 մլրդ մարդ, այսինքն՝ դրանցից օգտվում է Երկիր մոլորակի բնակչության 51%-ը, փոխանցում է Adindex-ը՝ հավելելով, որ համացանցն առաջին անգամ է հատում այս «հոգեբանական շեմը»: Մեկ տարում սոցցանցերի գլոբալ լսարանն աճել է 10․5%-ով, ամեն օր սոցցանցերում գրանցվում է 1 մլն նոր օգտատեր, յուրաքանչյուր վայրկյան՝ 12 մարդ։ Ընդհանուր առմամբ, ինտերնետ-լսարանն աճել է 8․2%-ով (+346 մլն մարդ)։ Կախված տարածաշրջանից՝ սոցցանցերից օգտվողների ակտիվությունն ու սեռատարիքային կազմը ևս տարբեր է։ Հյուսիսային Ամերիկայում օգտատերերի 82%-ը 13 տարեկանից մեծ են, Կենտրոնական Աֆրիկայում՝ միայն 12%։ Կանայք Հս. Ամերիկայում կազմում են լսարանի 55%-ը, Հարավային Ասիայում՝ 25%։ Օգտատերերի 40%-ը սոցիալական մեդիան օգտագործում է աշխատանքային նպատակներով։ Ամենապոպուլյար հարթակը մնում է Facebook-ը՝ 2,6 մլրդ ամսական օգտվողով, երկրորդ և երրորդ տեղերը կիսում են YouTube և WhatsApp-ը (2-ական մլրդ)։ Չնայած հիշատակվող տվյալներին՝ հետազոտողներն ասում են, որ իրական թվերը կարող են գերազանցել հայտարարվածը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |