ԿԿՀ․ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ համատեղելով հանրային պաշտոնն ու կոնցեռնի կառավարումը![]() 22 հուլիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարման գործերին Ծառուկյանի մասնակցությունը։ Մայիսի 27-ին Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարագիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ի թիվս այլ ընկերություններում ունեցած գույքային իրավունքների, նա Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով: Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել հունիսի 23-ի կոնցեռնի ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Ծառուկյանը. դրանով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Առուստամյանի լիազորությունները և ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը): Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է հարկերից խուսափելու համար: Նա 3 ամիս է՝ կալանավորված է։ Այդուհանդերձ, կոնցեռնի արձանագրային որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ պատգամավորն անձամբ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակման որոշումների կայացմանը, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտականից, կրթականից և ստեղծագործականից: Նույն հոդվածի 17-րդ մասով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից դրանով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է: Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |