Փաշինյան․ Վարակի ճգնաժամի հաղթահարման փուլում ենք![]() 22 հուլիսի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե, իհարկե, շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են»,- ասել է վարչապետը: Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը: Հուլիսի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 678 դեպք կա, այլ պատճառով՝ 217։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,766 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |